Հայերեն   English   Русский  

Նշվել են ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիրները


  
դիտումներ: 761

Ջեյմս Փիբլզը ԱՄՆ-ից եւ շվեյցարացիներ Դիդիե Քելոն ու Միշել Մայորը դարձել են ֆիզիկայի գծով 2019 թվականի Նոբելյան մրցանակակիրներ:

Տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գիտնականները պարգևները կստանան աստղագիտության և աստղաֆիզիկայի ոլորտում կատարած աշխատանքների համար։

Ինչպես նշվում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան մրցանակի մամլո ամփոփագրում, Մայորը եւ Քելոն արժանացել են «արեգակնանման աստղի ուղեծրում» առաջին էկզոմոլորակի հայտնաբերման համար, իսկ Փիբլզը՝ «ֆիզիկական տիեզերագիտության մեջ տեսական հայտնագործության» համար։

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին, շվեդ ձեռներեց եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը։

Յուրաքանչյուր մրցանակի գումարն այս տարի կկազմի ինը մլն շվեդական կրոն (ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլար)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: