Հայերեն   English   Русский  

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը


  
դիտումներ: 741

Դատարանը բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի ազատման հրամանը դատարանը անվավեր է ճանաչել, վերականգնել Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնում և որոշել, որ նա պետք է վճարվի հարկադիր պարապուրդի դիմաց։

Հիշեցնենք, որ մայիսին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ, որը Օրբելյանին ազատել էր տնօրենի պաշտոնից՝ պատճառաբանելով․

1, կառավարության որոշումը, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ Օրբելյանը տնօրեն էր նշանակվել։

2․ ՊՈԱԿ-ների մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը։

3․ Օրբելյանի` հայերենի չիմացությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: