Հայերեն   English   Русский  

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ


  
դիտումներ: 217

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:

«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:

Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում»,-ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: