Հայերեն   English   Русский  

Աստիպալեու՝ առաջին կղզին, որտեղ արգելված է ծխել


  
դիտումներ: 440

Աստիպալեու կղզին, որ գտնվում է Հունաստանում, առաջինն է աշխարհում ծխից զերծ կղզու (Smoke-Free Culture) հավաստագիր ստացել: Դա նշանակում է, որ այժմ այդ կղզում ոչ ոքի պաշտոնապես թույլատրված չէ ծխել:

Երկրի իշխանությունները որոշել են գոնե մեկ էկոլոգիական կղզի ունենալ, որում ծխախոտի մոխիր և ծուխ չի լինի:

Կղզում արգելված է ծխել թե՛ տեղի բնակչությանը, թե՛ զբոսաշրջիկներին: Այդ մասին ծանուցում են հատուկ ցուցանակները: Խիստ միջոցը լավ արդյունք է տվել տեղի բնակչության շրջանում: Նրանց, ովքեր չեն կարող կտրուկ թողնել վնասակար սովորությունը, իշխանությունները խորհուրդ են տվել օգտագործել ծուխ չարձակող միջոցներ՝ առանց նիկոտինի պարունակության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: