Հայերեն   English   Русский  

​Ջիրոլամո Սավանարոլան պատմության մեջ ամենահայտնի բռնակալաներից էր, որին որպես այդպիսին ընտրել էր ժղովուրդը


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 646

Նա հանդես էր գալիս բարոյական մաքրության, Ավետարանի նորմերի սրբությամբ պահպանման համար և միապետների ու ազնվականների թշնամին էր։

Ջիրոլամո Սավանարոլան ծնվել է 1452 թվականին։ Նա կաթոլիկ միաբան, հռոտոր, բանաստեղծ, էր, 1494—1498թթ հրաշալիագույն Ֆլորենցիայի լեգենդար բռնապետն էր։

Վերածննդի հայրենիք, շքեղությունների ու ստեղծագործական ազատությունների սիրահար Ֆլորենցիայի բարքերի անկումը Սավանարոլային հանգիստ չէին տալիս։ Եկեղեցու անբարոյական վիճակի մասին նրա բանաստեղծությունները տարածվում էին ողջ Իտալիայում։

Անպատասխան սիրո և մենաստանում անցկացրած տարիները նրան դարձրել էին անհաղորդ մարդկային թուլությունների հանդեպ։ Սավանարոլան ֆանատիկոս էր և ատում էր անարդարությունը, ճոխությունը, զեխությունը։

Սավանարոլայի քաղաքական հակումները սկսվեցին բացահայտվել մենաստանում, որտեղ նա գրում է «Եկեղեցու անկումը» ստեղծագործությունը։ Գրքում ցույց է տալիս, որ մարդիկ կորցրել են երբեմնի մաքրությունը, կրթվածությունը, քրիստոնեական սերը, ինչպես նաև մերկացնում է Հռոմի պապերի արատները։

Սավանարոլան տաղանդավոր հռետոր էր, գրող էր, կազմակերպիչ էր, ինչը նրան դարձրել էր ամբոխի՝ հասարակ ժողովրդին սիրելին ու նրան բազմությունն անվերապահ վստահում էր։

Ֆլորենցիայում Սավանարոլան եկեղեցում քարոզում էր բարքերի անկման, Աստվածաշնչի պահանջները չկատարելու դեմ և շուտով նրա շուրջ ձևավորվում է Սպիտակների (piagnoni) կուսակցությունը։ Նա պնդում էր, որ ինքը Հին Կտակարանի քարոզիչների պես Աստծո խոսքն է փոխանցում և ով իրեն չի հավատում սև է ու պետք է նզովվի։ Պնդում էր, որ իր խոսքերը «իջել» են երկնքից։

Վերջապես Սավանարոլան Ֆլորենցիայի միապետ է հռչակում Հիսուս Քրիստոսին, իսկ իրեն՝ նրա ներկայացուցիչը։ Ողջ պետական կառույցները, դատարանները այժմ միայն նրան են ենթարկվում։ Ստեղծվում է ռեպրեսիվ ապարատ և մարդկանց տանջամահ են անում, ծակում են լեզուները, մահապատժի են ենթարկում, վտարում են քաղաքից։

Սկզբնական շրջանում Հռոմի պապը և հարևան միապետները, տեսնելով ամբոխի վրա նրա ունեցած հսկա ազդեցությունը, փորձում են իր հետ լեզու գտնել՝ առաջարկում էին կարդինալի աստիճան, տարբեր միջազգային հարցերում միջնորդի դեր, սակայն Սավանարոլան անդրդվելի էր։

Նրա դեմ պայքարում էին Սևերը՝ կատաղիները (arrabiati), ազնվականության ներկայացուցիչնեը և Գորշերը՝ օրինական միապետների՝ Մեդիչիների կողմնակիցները։

Աշխարհիկ գաղափարների՝ Հումանիզմի կողմնակիցները, ի դեմս Սավանարոլայի ձեռք էին բերել երդվյալ թշնամու, որը ոչ մի «իզմ» չէր ընդունում ու առհասարակ դեմ էր աշխարհիկ ուսմունքներին։

Սավանարոլայի թշնամիներն իր հետ պայքարեցին հենց իր զենքով՝ Աստվածաշնչի կանոններով։ Համաձայն Հին Կտակարանի նրան առաջարկեցին անցնել կրակի փորձություն։ Նա պետք է անցներ խարույկների միջով և եթե նրա գաղափարները ճշմարիտ են, ապա կրակը նրան կխնայեր։ Սավանարոլ հրաժարվում է այդ Ճշմարտության փորձությամբ անցնել։ Ամբոխը տեսնելով նրա վախը, հիասթափվում է, նրան մեղադրելով վախկոտության մեջ։

Հաջորդ օրը կատաղած ամբոխը շրջապատում է Սան-Մարկո եկեղեցին և նա իր հավատարիմ հետևորդների հետ վերցվում է կալանքի։ Հռոմի պապը Կատաղիների կուսակցության անդամների հետ դատ է կազմակերպում։ 14 օր նրան տանջում են հարցաքննությունների ժամանակ։ 1498 թվականի Մայիսի 22-ին նրան մահվան են դատապարտում, իսկ հաջորդ օրը կախաղան են բարձրացնում։

Ամբոխը կատաղի ոգևորությամբ հրճվում է այդ տեսարաններից։

Stepan Danielyan-ի լուսանկարը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: