Հայերեն   English   Русский  

​Գյումրու ավտոմաքսատան ժամկետները ձգձգվում են


  
դիտումներ: 733

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն հերթական այցն է կատարել Գյումրիում հյուսիսային ավտոմաքսատան կառուցման շինհրապարակ ու պարզել՝ շինարարությունը սահմանված ժամկետում չի ավարտվի:

Շինությունը պաշտոնապես շահագործման էր հանձնվելու հոկտեմբերի 11-ին, բայց աշխատանքների այս փուլը ոչ մի հույս չի ներշնչել դրա համար.

- Ընթացքն այնքան էլ հոգացուցիչ չէ, մեր սպասածից դանդաղ է պետմպը, - ասել է Դավիթ Անանյանը: Շինարարության ձգձգումը և սուբյեկտիվ, և օբյեկտիվ պատճառներ ունեն, և ըստ ՊԵԿ նախագահի՝ խանգարող հանգամանք են եղել ինչպես եղանակային վատ պայմանները, այնպես էլ պարբերաբար տեղի ունեցող նախագծային փոփոխությունները: Եթե սկզբնական շրջանում շենքային հարմարությունների համար կառուցապատվելու էր 800մ տարածք, ապա նոր նախագծով 4000մ: Դանդաղ ընթացքին նպաստել են նաև կոմունիկացիայի հետ կապված աշխատանքները:

ՊԵԿ ղեկավարը կապալառու շինկազմակերպություններին հորդորել է անցնել շուրջօրյա ռեժիմի, ավելացնել նաև աշխատուժը և ավտոմաքսատան շահագործման նոր ժամկետ սահմանել հոկտեմբերի 18-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: