Հայերեն   English   Русский  

Ծովափին ապրելը դրական է ազդում մարդու հոգեկան առողջության վրա


  
դիտումներ: 130

Այս եզրակացությանն են հանգել բրիտանական գիտնականները՝ կատարելով հետազոտություն, որին մասնակցել է Անգլիայի մոտ 26 հազար բնակիչ: Էքսետերի համալսարանի մասնագետները պարզել են, որ կյանքը ծովափին առավել բարենպաստ է ազդում չունևոր մարդկանց վրա

Նրանց շրջանում 40 տոկոսով ավելի հազվադեպ են հոգեկան շեղումներ հանդիպում, քան նույն դասի, սակայն ծովից ավելի քան 50 կմ հեռավորությամբ ապրողների մոտ: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայում անվճար ծովեզերքով ձգվող էկոլոգիական արահետներ են ստեղծոմ, որոնցով մարդիկ կարող են զբոսնել:

Դրանցից մեկն առաջարկում է զբոսաշրջիկներին 1000 կմ անցնել Անգլիայի հարավարևմտյան ծովեզերքով՝ Դորսեթ կոմսության Փուլ քաղաքից մինչև Սոմերսեթ կոմսության Մայնհեդ քաղաքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: