Հայերեն   English   Русский  

​Ուոլքերին 10 ժամ հարցաքննել են Թրամփի գործով


  
դիտումներ: 200

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոքերը ամերիկյան պաշտոնյաներից առաջինն է հարցաքննվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ սկսված իմփիչմենթի գործընթացի շրջանակներում:

Հանդես գալով Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի առջև՝ նա հայտարարել է, որ խորհուրդ է տվել Ուկրաինայի իշխանություններին չմիջամտել ԱՄՆ-ի քաղաքականությանը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Նա նաև հայտնել է, որ անմասն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա Թարմփի կարծեցյալ ճնշմանը, որպեսզի Զելենսկին նախաձեռներ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ նախաքննությունը: Հենց այդ մեղադրանքն է ընկած ինփիչմենթի հիմքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: