Հայերեն   English   Русский  

Իրաքում բողոքի ցույցերի ժամանակ բերման են ենթարկել 270 ցուցարարի


  
դիտումներ: 228

Ավելի քան 270 ցուցարար է բերման ենթարկվել Իրաքում հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:

Ըստ այդ տեղեկությունների՝ բռնվածների թիվը կազմում է 272 մարդ:

Իրաքում հոկտեմբերի 1-ին սկսվեցին հակակառավարական ցույցեր որպես բողոք աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Բաղդադի և այլ քաղաքների փողոցներ դուրս եկածները պահանջում էին կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաքը, սկսված խաղաղ ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և բախումների ուժայինների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: