Հայերեն   English   Русский  

Ֆուտզալի Հայաստանի առաջնությանը 5 թիմ կմասնակցի


  
դիտումներ: 56

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։


Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշրջանի առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ «Միկա»), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Առաջին տուրի մյուս խաղում հոկտեմբերի 6-ին «Եղվարդը» սեփական խաղահրապարակում կընդունի «Արարատ-Արմենիային»:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: