Հայերեն   English   Русский  

​Սաուդյան Արաբիայի զինված ուժերում նաև կանայք են ծառայելու


  
դիտումներ: 106

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են կանանց ծառայել երկրի զինված ուժերում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Asharq al-Awsat-ին։

Ըստ այդ տեղեկության՝ այսուհետ կանայք կկարողանան ծառայել բոլոր ստորաբաժանումներում՝ շարքայինից մինչեւ սերժանտ կոչումներով։

Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ Շահրին այս որոշումն անվանել է «առաջադեմ քայլ ճիշտ ուղղությամբ»։ Ըստ նրա՝ ԶՈւ-ում կանանց համար «լայն հնարավորություններ» են բացվում։

Մինչեւ վերջերս Սաուդյան Արաբիան ոչ միայն ամենափակ արաբական երկիրն էր համարվում աշխարհում, այլեւ ամենապահպանողականը կանանց առումով։ Սաուդյան հասարակությունը նրանցից պահանջում էր հավատարմություն պահպանել պուրիտանական իսլամի նորմերին։ Թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի եւ նրա որդու՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի իշխանության գալով իրավիճակն արմատապես փոխվել է։ Առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը «Տեսլական-2030» ծրագիրն է՝ տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների համալիր, որոնք, մասնավորապես, ուղղված են կանանց դրության բարելավմանը՝ թույլ տալով նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: