Հայերեն   English   Русский  

​Դոմինգոն հրաժարվել է Լոս Անջելոսի օպերայի տնօրենի պաշտոնից սեքս սկանդալի պատճառով


  
դիտումներ: 145

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վայր է դրել Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի լիազորությունները սեքս սկանդալի պատճառով:

Նշանավոր տենորը ոչ միայն թողել է պաշտոնը, որը զբաղեցնում էր 2003 թվականից, այլև հրաժարվել է բոլոր ծրագրված ելույթներից: Նա կշարունակի պաշտպանել իր անունը, բայց այնպես, որ դա չվնասի օպերայի հեղինակությունն ու շահերը:

«Ինձ համար շատ թանկ է Լոս Անջելեսի օպերան, և նրա ձևավորման գործում իմ աշխատանքը համարում եմ իմ ամենակարևոր ժառանգությունը: Բայց վերջերս մամուլում իմ հասցեին արված մեղադրանքներն այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որում սիրած ընկերությանը ծառայելու կարողությունս դրվեց վտանգի տակ»,- մեջբերում է CNN-ը Դոմինգոյին:

Սկզբում երգչին սեռական ոտնձգության մեջ մեղադրել է 9 կին, որոշ ժամանակ անց նրանց միացել է ևս 11 «նվաստացած»:

Բոլորն էլ պնդում են, որ 78-ամյա տենորը թույլ է տվել իրեն երկիմաստ արտահայտություններ, գգվանքներ և համբույրներ, բացի այդ առաջարկել է կանանց դերեր սեռական մերձեցման փոխարեն:

Ինքը՝ Պլասիդո Դոմինգոն հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն շատ օպերային թատրոններ և նվագախմբեր արդեն դադարեցրել են նրա հետ համագործակցությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: