Հայերեն   English   Русский  

​Աշխարհի չեմպիոնը զրկվել է հանգստից


  
դիտումներ: 160

Գյումրեցի ծանրորդ աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը առաջնությունից հետո Հայաստան վերադառնալու հաջորդ օրվանից վերսկսել է մարզումները:

Որպես կանոն, մարզիկները առաջնություններից հետո մի որոշակի ժամանակ հանգստանում են, Հակոբն այս անգամ ստիպված է նաև փոփոխության գնալ. նա աշխարհի չեմպիոն դարձավ մինչև 89 կգ քաշային կարգում, որը սակայն մեր մարզիկին օլիմպիական խաղերի ուղեգիր չտվեց, այս քաշն օլիմպիական չէ:

- Պետք է փոխեմ քաշային կարգս, 96 կգ քաշային կարգում պետք է հանդես գամ, որ կարողանամ մասնակցել օլիմպիական խաղերին: Դա է ամենագլխավորն ինձ համար: Մեկ ամիսը բավական է, որ կարողանամ հիմնավորվել այդ քաշում: Դրանից հետո 8 ամիսը բավական է, որպեսզի կարողանամ այնպիսի կիլոգրամներ բարձրացնել, որ օլիմպիական խաղերից ոսկե մեդալով վերադառնամ, - ankakh.com-ի հետ զրույցում ասում է աշխարհի չեմպիոնը:
Աշխարհի առաջնությունից հետո Գյումրի վերադառնալուն պես Հակոբը սկսել է նորից մարզվել. առջևում է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ պետք է օլիմպիական ուղեգիր նվաճի:

- Պետք է միշտ մարզվել: Հանգստանալ պետք չէ, - ասում է ծանրորդը: Նշում է, թեև աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճել է, հաջորդ նշաձողն ու ամենագլխավորը օլիմպիական խաղերն են:
Աշխարհի չեմպիոնի կարգավիճակը Հակոբը դեռ նոր է վայելում, զգացողություններն արտահայտել չի կարող, բայց հաստատապես հայտարարում է՝ ՛՛Ես նույն մարդն եմ մնացել, իմ մեջ ոչինչ չի փոխվել՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: