Հայերեն   English   Русский  

Թրամփն իր իմփիչմենթի ընթացակարգի նախաձեռնությունը համարում է պետական հեղաշրջում


  
դիտումներ: 198

ԱՄՆ նախագգահ Դոնալդ Թրամփը նոր մեկնաբանություն է տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում ինփիչմենթի ընթացակարգի մեկնարկին, որը նախաձեռնել են դեմոկրատները: Այդ մասին նա գրել է իր թվիթերում:

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ օր օրի ավելի ու ավելի շատ տեղեկություններ է ստանում այդ հարցի մասին: Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ տեղի ունեցողը ոչ թե իմփիչմենթ է, այլ պետական հեղաշրջում:

Նրա կարծիքով՝ դրա նպատակն է խլել «մարդկանցից իշխանությունը, ձայները, ազատությունը», ինչպես նաև «Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Աստծո տված իրավունքները»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: