Հայերեն   English   Русский  

Ցույցեր Ինդոնեզիայում. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պաշտպանել երեխաներին հանրահավաքներում


  
դիտումներ: 126

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է անում պաշտպանել երեխաներին նրանց մասնակցությամբ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք որոշ ժամանակ տեղի էին ունենում Ինդոնեզիայում, հատկապես՝ Ջակարտայում:

Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Antara-ին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի համոզմամբ՝ Ինդոնեզիայի երիտասարդության՝ ինքնարտահայտման և իրենց հուզող հարցերի շուրջ երկխոսությանը մասնակցելու իրավունքները պաշտպանվում են այնպես, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում:

«Մենք պետք է ապահովենք նրանց արագ և պատշաճ աջակցությունը»,- հայտարարել է Ինդոնեզիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Դեբորա Կոմինին:

Նրա խոսքով՝ ազատազրկումը ամենավերջին միջոցն է: Եթե անհրաժեշտ է դա անել, ապա մինչև 18 տարեկան երեխաների ձերբակալությունը և բերման ենթարկելը կարող է իրականացվել ոչ ավելի, քան 24 ժամով:

«Վերջին օրերին Ինդոնեզիայում երեխաները հայտնվել են բռնության ծուղակում, և ըստ որոշ արժանահավատ տեղեկությունների՝ նրանցից մի քանիսը ձերբակալվել են և պահվել փակի տակ 24 ժամից ավելի»,- ընդգծել է Դեբորա Կոմինին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: