Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի և Իրանի սահմանին լուրջ միջադեպ է տեղի ունեցել (լուսանկար)


  
դիտումներ: 201

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կեսգիշերին մոտ ադրբեջանական սահմանապահ վերակարգը պետական սահմանի խախտում է պարզել երեք անհայտ անձանց կողմից։ Հետեւելով սահմանախախտներին՝ սահմանապահներն օդ նախազգուշական կրակ են բացել։ Սահմանախախտները կրակ են բացել սահմանապահ վերակարգի ուղղությամբ, ինչից հետո փորձել են փախչել Իրանի կողմը։ Պատասխան կրակով երեք սահմանախախտներն էլ սպանվել են։ Սահմանը խախտողների զննման ժամանակ հայտնաբերվել է պայուսակ 15 կիլոգրամ տարբեր թմրանյութերով և կարճափող հրացան փամփուշտներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: