Հայերեն   English   Русский  

Դավութօղլուն Ստամբուլում սկսել է նոր կուսակցության աշխատանքների համակարգումը


  
դիտումներ: 137

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր ստեղծվելիք կուսակցության աշխատանքներն իրականացնելու համար գրասենյակ է վարձակալել Ստամբուլում` Մարմարա ծովին հարակից շրջաններից մեկում`Բահչելիևլերում:

Նախատեսվում է, որ հենց այդտեղ կլինի Դավութօղլուի կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցը:

Միջանկյալ նշենք, որ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս էր եկել նախորդ ամիս:

Աղբյուրի փոխանցմամբ` Ստամբուլում կուսակցության աշխատանքները համակարգում է նախկինում իշխող կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Սելիմ Թեմուրջին: Իսկ Անկարայում իրականացնում է հենց Դավութօղլուն:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլում վարձակալած այդ շենքը նախկինում օգտագործվել է Քադիր Հաս համալսարանի կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: