Հայերեն   English   Русский  

Հայտնի է Թուրքիայի ծրագիրը Սիրիայի անվտանգության գոտու մասին


  
դիտումներ: 799

Հայտնի են Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի ծրագրի մանրամասները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ-ին ներկայացրած ծրագրի համաձայն անվտանգության գոտում նախատեսվում է ստեղծել գյուղեր, շրջաններ, որտեղ կբնակեցվեն սիրիացիներ: Իսկ այդ նոր բնակավայրերը Սիրիայում ստեղծվեն պիտի օտարերկրյա հիմնադրամների աջակցությամբ:

Ընդհանուր ծախսերը կազմելու են 23.5 մլրդ եվրո: Նախատեսվում է հիմնել 200.000 բնակարան, որտեղ բնակություն կհաստատի շուրջ 1 մլն սիրիացի: Ըստ վերոհիշյալ ծրագրի՝ անվտանգության գոտում նախատեսում են հիմնել 140 գյուղ, որից յուրաքանչյուրի բնակիչների թիվը կկազմի 5000:

Նշվում է, որ յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է նաև որոշակի հողակտոր, որպեսզի կկարողանան զբաղվել գյուղատնտեսությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: