Հայերեն   English   Русский  

2020-ին Թուրքիա մեկնող իրանցի զբոսաշրջիկների թիվը կարող է անցնել 6 միլիոնը


  
դիտումներ: 245

Թուրքիայում տարեցտարի ավելանում է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Ըստ հրապարակված տվյալների՝ 2018-ին Թուրքիա մեկնած իրանցի զբոսաշրջիկների թիվը հասել է 5 միլիոնի:

Նրանց ճնշող մեծամասնությունը կանգ են առնում Վանում կամ մոտակա այլ շրջաններում: Նշվում է, որ Վանում գրեթե ողջ տարին հյուրանոցներն ակտիվորեն ամրագրում և զբաղեցնում են իրանցիները:

Իրանի գիտական էկոտուրիզմի վարչության պետ Ֆարիդ Ջավահերզադեն իրանցի զբոսաշրջիկների թվի աճը կապել է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան, լինելով մուսուլմանական երկիր, հարազատաբար է ընկալվում Իրանի ժողովրդի կողմից:

«Նախատեսում ենք, որ 2020-ին Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կավելանաէ 20 տոկոսով և կհասնի 6 մլն 200 հազարի»,- ասել է իրանցի պաշտոնյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: