Հայերեն   English   Русский  

Զորավարժություններին մասնակցող ռազմական մեքնենաների սխալ կայանելու հետևանքով է տեղի ունեցել Արտենիի մոտ խոշոր վթարը


  
դիտումներ: 690

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ

սեպտեմբերի 29-ին Արտենի համայնքի մոտ ողբերգական վթարը տեղի է ունեցել զորավարժություններին մասնակցող ռազմական մեքնենաների սխալ կայանելու հետևանքով, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Սեպտեմբերի 29-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցակցվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 548 SL 45 հաշվառման համարանիշի և «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները և կայանել ճանապարհի երթևեկելի գոտում: Երթևեկության անվտանգ պայմաններ ապահովված չլինելու և հետագա հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չլինելու հետևանքով, ժամը 19:30-ի սահմաններում նշված ճանապարհահատվածով ընթացող «ԿԱՎԶ» մակնիշի 35 SN 646 հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային կցված հրանոթին, որի հետևանքով ավտոբուսի վարորդ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենքսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ.կան տուժածներ: Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: