Հայերեն   English   Русский  

​Վարչապետի միտինգալոմկան հագեցնելու ուղիները


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 860

2019֊ի միտինգային ցուցանիշները մտահոգիչ կերպով ցածր են անցյալ տարվա համեմատ. Եթե 2018 միտինգային տարում վարչապետը անցկացրել էր 20֊ից ավել միտինգ(գուցե ավելի, եթե հաշվի առնվի Գյումրի Երևան հետիոտն ճանապարհին արված մինի միտինգները), ապա 2019֊ը միտինգային անվանել չես կարող,

վարչապետը ունեցել է ընդամենը երկու միտինգ այն էլ արտագնա, մեկը Լոս Անջելեսում, մյուսը Ստեփանակերտում։ Փաշինյանը փորձ կատարեց նաև մի միտինգ֊պիկետ անել Երևանում մայիսի 20֊ին երկրի բոլոր դատարանների առաջ միաժամանակ, բայց ծրագիրը կարելի է ասել ձախողվեց ցուցարաների սակավության պատճառով։

Թեև վիրտուալ միտինգներով` այսպես կոչված լայվերով, 2019֊ի ցուցանիշները վատը չեն, սակայն վիրտուալը չի կարող այնպես հագեցնել Փաշինյանի միտինգալոմկան, ինչպես կենդանի միտինգները, ուր իրեն ուղղված աչքերը օրգանզիմում արտադրում է «դուխ» կոչվող նյութը, որ գրեթե մետամֆետամինի քիմիական նույն ֆորմուլան ունի. դուխը նրան առույգացնում է, եռանդ է հաղորդում, դարձնում հախուռն ու տարերային, իսկ առանց նրա վարչապետը էներգազրկվում է, կորցնում է աշխատունակությունը, չի կարողանում երկրոդայինը առաջնայինի, անցողիկը մնայունի տեղ անցկացնել։

Միտինգոմանիան բուժվում է, սակայն վարչապետին հակացուցված է բուժումը, քանի որ ապաքինումը միտինգամանիայից, այլ հիվանդություն է առաջացնում, որի ժամանակ անձը գլորվում է 1998֊ից էլ հետ, ինֆանտիլանում այն աստիճան որ կորցնում է խաբելու, պայմանվորվածությունները խախտելու և բոլոր այն հատկությունները, որոնք նրան հաջողություն են բերում։ Ուրեմն, միակ ելքը նրան միտինգներ հասցնելն է։

Վարչապետի միտիգնային լոմկաները հագեցնելու համար մասնագետների մի խումբ աշխատում է նոր միտնգային տարածքներ փնտլերու ուղղությամբ։ Առաջրկվում են Մոսկվան և Սուխումին, ուր վարչապետի միտինգին կարող են մասնակցել 10-60-70 հազար հայեր: Սակայն խնդիրներ կան, որոնք որոշ խոչընդոտներ են ստեղծում. Աբխազիայում միտինգ անցկացնելը կարող է Վրաստանի հետ սահմանային պրոբլեմներ առաջացնել, իսկ Ռուսաստանում դեռևս հնարավոր չի քանի որ այդ երկրի նախագահի ընկերը Երևանում կալանքի տակ է, ուրեմն, իշխանությունները գուցե չարտոնեն Մոսկվայում միտինգ անցկացնել։

Վարչապետին առաջարկություն է եղել հանուն միտինգների, ազատել այդ ընկերոջը։ Նա դժվար երկընտրանքի առաջ է կանգնել, անալիզները ցույց են տալիս, որ եթե կալանքից ազատի ընկերոջը, ապա օրգանիզմում «դուխ»֊ը կիջնի նորմայից ցածր։ Մասնագետներն ասում են, որ կարող է այնքան իջնի, որ նույնիսկ երկու 10 հազարանոց միտինգը «դուխը» չբարձրեցնի մինչև նորմա։
Ուրեմն, անհրաժեշտ է փնտրել այլ միտինգային տարածքներ։ Խումբը գտել է մի շատ լավ տարբերակ. Հնդկաստանը. մի միլիարդից ավել բնակչություն ունեցող այդ երկրում դյուրահավատների թիվը բավական բարձր է՝ բնակչության ստվար մասը։ Հնդկաստանում անընդհատ մեսիաներ, տարբեր աստվծաների վերամարմնավորումներ են հայտնվում և կրոնական նոր ուղղություններ են ստեղծում, որոնց հետևորդները կարող են հարյուր հազարների հասնել, երբեմն միլիոնից էլ անցնել։

Քանի որ վարչապետը վերջերս Երևանում հնդիկ աշխատավորների համար լեշ թափելու աշխատատեղեր է ստեղծել, ապա ԱՄՆ֊ում լուսանկարվել է Հնդկաստանի վարչապետի հետ, հետևաբար այս առիթները օգտագործելով կարելի է Հնդկաստանում միտինգային գաստրոլներ անցկացնել։ Իսկ եթե արդյունավետ քարոզչություն արվի, ներկայացվի որ միտնգավարը Հանուման աստծո վերամարմնավորումն է, իր երկրում այնպիսի հրաշք է արել՝ կրկնելով մի մանտրա որ հնչում է այսպես՝ «մերժիր Սերժին», ուրեմն, այս մանտրան կրկնելով, ամբողջ իշխանությունը ձեռքն է սղացել, ապա միտինգների այցելուների թիվը կարող է մի քանի միլիոնի հասնել։

Այդպիսի միտնգային ցուցանիշներ ստանալով, վարչապետի «դուխը» նորմայից մի քանի անգամ կբարձրանա, այնքան կբարձրանա, որ Հայաստան վերադառնալով բանտերը կլցվեն բոլոր փոխկապակցված անձանցով։ Այդ ժամանակ լրագրողներին խորհուրդ չի տրվի հարցնել թե կալանվորները ո՞ւմ հետ են փոխկապակցված, քանի որ հարցը կդիտարկվի որպես փոխկապկցվածության ապացույց և լրագրողը տեղում կկալանվորվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: