Հայերեն   English   Русский  

Գոռ Մինասյանը` փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր


  
դիտումներ: 780

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում հավաքելով 460 կգ։

Պոկում վարժությունում բարձրացրեց 212 կգ` անձնական ռեկորդ սահմանելով: Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրեց 248 կգ
Այս քաշային կարգում հանդես եկավ նաև այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը՝ նվաճելով բրոնզե մեդալ 437 կգ (192+245)։
Աշխարհի քառակի չեմպիոն հռչակվեց Ռիո-2016-ի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ երկամարտում 484 կգ բարձրացնելով և աշխարհի ռեկորդ սահմանելով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: