Հայերեն   English   Русский  

Երևանում «ԵՐԱԶ»-ը Թբիլիսյան խճուղում հայտնվել է մայթին և տապալել լուսացույցը (լուսանկար)


  
դիտումներ: 653

Երեւանում, այսօր, սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 68-ամյա Լ․Կ․-ն իր վարած ԵՐԱԶ - 762 Վ մակնիշի 01 OL 119 համարանիշի ավտոմեքենայով

Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին եւ բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով լուսացույցը կոտրվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկները, սակայն վարորդը հայտնեց, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: