Հայերեն   English   Русский  

​Գիտնականները բացահայտել են թեյի միանվագ օգտագործման պարկիկների վտանգավորությունը


  
դիտումներ: 89

Կանադայի Մակգիլլ համալսարանի գիտնականները պարզել են, որ թեյի նույնիսկ մեկ միանվագ օգտագործման պարկիկը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Նրանց հետազոտության արդյունքները սեպտեմբերի 27-ին հրապարակվել են Environmental Science & Technology կայքում:

Ըստ հետազոտողների տվյալների՝ թեյի պլաստիկ պարկիկները 95 աստիճան տաքանալու դեպքում արտազատում են առողջության համար վնասակար միլիարդավոր պլաստիկ մասնիկներ:

Մասնագետները ուսումնասիրել են թեյի չորս բրենդներ. միանվագ օգտագործման պարկիկներն ընկղմվել են տաք ջրում 5 րոպե, ապա հետազոտվել են դրանց որակը: Պարզվել է, որ բարձր ջերմությամբ ջրի ազդեցության տակ թեյի պարկիկները քայքայվել են՝ արտադրելով 11,6 մլրդ միկրոմասնիկ (1-150 միկրոմետր չափսի) և 3,1 մլրդ նանոմասնիկ (100-1000 նանոմետրով):

Այդ ջրում այնուհետև ընկղմել են Daphnia magna լվեր, որոնցում հետագայում հայտնաբերվել են պլաստիկի մասնիկներ: Ընդ որում, որքան ավելի մեծ է եղել ջրում պլաստիկի խտությունը, այնքան ավելի մեծ վտանգ է այն ներկայացրել կենդանի օրգանիզմի համար:

REGNUM գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ այս տարվա օգոստոսին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ խմելու ջրում պարունակվող միկրոպլաստիկը՝ 150 մկմ չափսով, մարդու առողջությանը վնաս չի հասցնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: