Հայերեն   English   Русский  

ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության թեմայով համաժողով է գումարվել. ուղիղ


  
դիտումներ: 101

Երեւանում ընթանում է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով համաժողովը:

Համաժողովը բացեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ելույթներով հանդես կգան նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: