Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 779

-Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Բումերանգ կատակերգական ներկայացումը՝ մեկ գործողությամբ։

-Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների հիման վրա։

-Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված մայրերին։ Ծրագրում՝ Ֆրանկ՝ ջութակի սոնատ, Բրամս՝ թավջութակի սոնատ և էլի ուրիշներ։

-Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը։

-Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և դիրիժոր դաշնակահար Հայու Ջանի համատեղ համերգը։

-Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 20։00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա լեհական դեթ մետալի վետերաններ, լեգենդար Vader և Disease խմբերի համերգը։

-Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա սիրված հայ երգիչ, Գրեմիի և այլ հեղինակավոր մրցույթների դափնեկիր Արտո Թունչբոյաջյանի համերգը՝ իր աշխարհահռչակ Armenian Navy band խմբի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: