Հայերեն   English   Русский  

Վախճանվել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը


  
դիտումներ: 1666

Մահացել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ժակ Շիրակի ծնողները՝ Աբել Ֆրանսուա Շիրակն (1893-1968 թվականներ) ու Մարի-Լուիզա Վալետը (1902-1973 թվականներ), ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին: Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչները, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որ բնակվել են Լիմուզանում: Ժակ Շիրակը եղել է ընտանիքի միակ երեխան (նրա քույրը մահացել է վաղ տարիքում):

Ժակ Շիրակը սովորել է Կառնո և Լյուդովիկոս Մեծի լիցեյներում, երեք ամիս աշխատել է փոխադրանավում: Ծառայել է ֆրանսիական բանակում, 1956-1957 թվականներին մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է: Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և Վարչության ազգային դպրոցում (1957): Ուսումն ավարտելուց հետո դարձել է պետական ծառայող (Հաշվիչ պալատի աուդիտոր, 1959 թվական), ապա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Երիտասարդ տարիքում տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը: 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:

Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: