Հայերեն   English   Русский  

​Հակառակորդի դիրքերին մոտ գտնվող հատվածը շրջանցող ճանապարհ է բացվում


  
դիտումներ: 542

Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը շրջանցող ռազմավարական նշանակության նոր ճանապարհ է կառուցվում, որը պատրաստ կլինի նոյեմբերի սկզբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մի քիչ այն կողմ Բաղանիս գյուղն է, որը գտնվում է Ադրբեջանի դիրքերին մոտ: Եղած ճանապարհը շատ մոտ էր Ադրբեջանի դիրքերին և երբեմն կրակի տակ կարող էր հայտնվել: Հիմա այս ճանապարհի կառուցմամբ ապահովում ենք մեր մեքենաների անվտանգ երթը դեպի Նոյեմբերյան,-ասել է նախարարը և հավելել, որ նաև պատնեշներն են փակում տեսանելիությունը:- Մի կողմից ճանապարհն ենք բարեկարգում, մյուս կողմից կատարում ենք ռազմավարական նշանակության աշխատանք»:

Ճանապարհի շրջանցող հատվածը մոտ 1 կմ է: Թեև պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի կեսերին, սակայն կապալառու «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: