Հայերեն   English   Русский  

​Տերպետրոսյանական տարիները որպես մամուլի մութ օրեր. իրական ահաբեկիչների դիրքերից գրգռում են հասարակությունը


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 369

Եվրասիա հիմնադրամի աշխատակից Իզաբելլա Սարգսյանը հրատրակել է Հետք֊ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վիրակապով լուսանկարը և վառվող ավտոմեքենայի լուսանկար մակագրելով.

«Terror բառը, հայերեն ահաբեկչություն, ահ-վախ բառից է։ Իմաստը առանձին ահաբեկման ակտերի միջոցով հասարակության մեջ ահ ու սարսափ սերմանել է։ Երկու նկար ռոբի ժամանակվա գործերից․ Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարայնը (2008, նոյեմբեր), Հայկական Ժամանակի խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեքենան»։

Մեկնաբանություններում գրում են՝ գնդակհարել։ Այսիքն Իզաբելլա Սարգյսանը հասարակությունը գրգռում է կալանքի տակ գտնվող երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Այս մեղմ ասած անբարեխղճ հրապարակումը անհրաժեշտ է ճշտել. Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվել էին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, բացի այդ, հարձակվողը դատապարտվեց ազատազրկման։
Եվ քանի որ այս հրապարակման նպատակն ՀԱԿ֊ական դիրքերից Քոչարյանին վարկաբեկելը, անհրաժեշտ է հիշեցնել թե մամուլի նկատմամբ ինչ տեռոր էր իրականացնում Լևոն Տեր֊Պետրոսյանի իշխանությունը, միայն 1994֊ին ոստիկանները ներխուժեցին 5 թե 6 պարբերականի խմբագրություն՝ «Ազատամարտ», «Երկիր», «Առագաստ», «Մունետիկ» և էլի ուրիշ խբմագրություններ, գույքը առգրավեցին և պարբերականները փակեցին։ Մի պահ «Ազգ» թերթն էին ուզում փակել, «Ազգը» մի քանի օր չտպվեց։ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը փակվեց։

«Գոլոս Արմենիի» խմբագրություն էին ներխուժել, ավերել, մեկին էլ ծեծել էին։ Խնդրեմ, ձեռքիս տակ է ահաբեկման մի օրինակ. «Շրջան» թերթի 95 թվի մայիսի 12֊ի այս մասը. Առաջին էջին վերնագիրը՝ «Գոլոս Արմենիի» տպագրությունը արգելվեց», հետո՝ «Խմբագրի տեղակալ Նարեկ Մեսրոպյանը հայտարարեց, որ թերթի տպագրումը արգելել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ պատճառը «Գոլոս Արմենիի» համարձակ հրապարակումներն էին:

Որպես օրինակ Մեսրոպյանը ասաց, որ ժամանակին հրապարակել է նյութ, ըստ որի պետնախարար Վազգեն Սարգսյանը գրպանել է 1,5 միլիոն դոլար, եւ դատախազությունը այդ գործով չի զբաղվել, փոխարենը սկսվել են բռնություններ «Գոլոսի» աշխատակիցների դեմ եւ թերթի լույսընծայման արգելքներ»: Երրորդ էջում Նարեկ Մեսրոպյանի հոդվածն է՝ «Ահաբեկչությունն անցնում է սահմանը», գրում է, որ խմբագրությունը վտարում են «Պարբերական» հրատարակչության շենքից, հետո, արժի մեջբերել. «Գոռոզանալով լիբերալ դեմոկրատականության ցուցանակը սեփական ճակատին մեխելու կասկածելի փաստով, նոր իշխանությունը, իր բազմաբնույթ գործողությունների մեջ մնում է անդեմ»: Հոդվածի վերջում՝ «p.s. այս հոդվածը պիտի տպագրվեր մեր թերթի մայիսի 11-ի համարում, որը հայտնի պատճառներով լույս չտեսավ»:

Հաճախ էին լուրեր լինում որ թերթի կամ լրագրողի դեմ ինչ որ բան է եղել և ի տարբերություն Էդիկ Բաղդասարյանի գործի, ոչ ոք պատասխանատվություն չէր կրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: