Հայերեն   English   Русский  

​Սև հաղարջի մուրաբա


  
դիտումներ: 8047

Սև հաղարջը օգտակար նյութերով հարուստ հատապտուղ է: Այն թե՛ թարմ վիճակում է հաճելի և թե՛ եփած` մուրաբայի կամ կոմպոտի տեսքով:

Ու շատ կարևոր է, որ հաղարջի օգտակար հատկությունները պահպանվում են: Մարդուն անհրաժեշտ C վիտամինի օրական նորմը կարելի ստանալ ընդամենը 50 գ սև հաղարջից: Արագ եփած մուրաբայում կամ շաքարի հետ տրորվածքում նույնպես պահպանվում են բոլոր վիտամիններն ու օգտակար նյութերը:

Սև հաղարջով սառը մուրաբա

1 կգ հաղարջ

1 կգ շաքարավազ

Հաղարջը լվանալ ու քամել, ապա շաքարավազի հետ հարել բլենդերով կամ աղալ ու խառնել շաքարավազի հետ: Լցնել չոր ու մաքուր բանկաների մեջ ու պահել:

12-րոպեում պատրաստվող մուրաբա

Այդպես է կոչվում, քանի որ պետք է եփել 12 րոպեից ոչ ավելի:

Բաղադրությունը

1 կգ հաղարջ

1,5 կգ շաքարավազ

0,5 լ ջուր:

Ջրով ու շաքարավազի կեսով օջարակ պարաստել ու եռացնել:

Լցնել հաղարջն ու եփել 7 րոպե` խառնելով:

Ապա ավելացնել մնացած շաքարն ու եռացնել 5 րոպե:

Տաք-տաք լցնել ախտահանված բանկաների մեջ, փակել ու դնել պահպանության:

Սառեցրած հաղարջ

Սև հաղարջը հրաշալի է պահպանվում սառցախցիկում: Ի դեպ, այդ հաղարջից նույնպես ձմռանը կարելի է մուրաբա պատրաստել: Պարզապես անհրաժեշտ է դրա համար առողջ հատիկներ ընտրել, ապա լցնել հատուկ ամանների կամ էլ տոպրակների մեջ ու դնել սառցախցիկը:

Ճիշտ կլինի դրա համար ոչ մեծ խմբաքանակով պահեստավորել. այնքան, որքան պետք է մեկ օգտագործման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: