Հայերեն   English   Русский  

48-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, այնուհետև մեկ այլ Mercedes-ի, վերջինս էլ բախվել է մեկ այլ Opel-ի, կա վիրավոր


2 Mercedes-ներն ու Opel Zafira-ն վերածվել են մետաղե ջարդոնի


  
դիտումներ: 305

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 GX 988 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված Opel Zafira մակնիշի 36 FR 327 համարանիշի ավտոմեքենային:


Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության՝ բժիշկների մի քանի բրիգադները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ինչպես նաև փրկարար-հոգեբանը:

Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Նա բժիշկներին հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է:

Տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, և ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ ոչ կայանված Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Խ.-ն:

2 Mercedes-ներն ու Opel Zafira-ն վերածվել են մետաղե ջարդոնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: