Հայերեն   English   Русский  

Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը. ուղիղ


  
դիտումներ: 845

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի 1-ի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։ Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, սեպտեմբերի 17-ին մերժել էր պաշտպանների միջնորդությունը։ Նույն օրը պաշտպանները միջնորդել էին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխել գրավի դիմաց: Այս միջնոդությամբ դատական ակտը հրապարակվելու է այսօր՝ դատական նիստի սկզբում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: