Հայերեն   English   Русский  

Ռուսական S-400 համակարգերը ապրիլին պատրաստ կլինեն շահագործման


  
դիտումներ: 271

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը CNN Türk-ին տված հարցազրույցում մանրամասներ է հաղորդել ռուսական

S-400 զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ:

Իսմայիլ Դեմիրը նշել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը դեկտեմբեր ամսին հավաքված կլինեն, սակայն շահագործման պատրաստ կլինեն միայն ապրիլին:

«Մի շարք տեխնիկական հարցեր կան, որոնցից մեկը մեր մասնագետների կրթությունն է: Այս ամենն ավարտելուց հետո համակարգերը ապրիլին պատրաստ կլինեն շահագործման»,-ասել է Դեմիրը:

Ի պատասխան ռուսական ինքնաթիռների հնարավոր ձեռքբերման հարցին, Դեմիրը ասել է, որ այն նոր թեմա է, ռուսական կողմից առաջարկ են ստացել և պետք է ուսումնասիրեն այն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: