Հայերեն   English   Русский  

Ի՞նչ հարցեր են քննարկվել ԱՀ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստերում


  
դիտումներ: 248

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ հարցերի առաջադրումից և համապատասխան պարզաբանումներից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ ապետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Հանրագրերի մասին» օրենքին՝ կից փաթեթով և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: