Հայերեն   English   Русский  

2018-ին Թուրքիայում սպանված 440 կանանց խորհրդանշող 440 զույգ կոշիկ է կախվել շենքի պատին


  
դիտումներ: 179

Ստամբուլի Քաբաթաշ թաղամասի շենքերից մեկի արտաքին պատից 440 զույգ կոշիկ է կախվել:

Գրաֆիկական դիզայներ, երաժիշտ Վահիթ Թունայի այս նախագիծը միտված է ուշադրություն հրավիրել Թուրքիայում տղամարդկանց կողմից կատարվող կանանց սպանությունների վրա:

440 թիվն էլ համապատասխանում է 2018 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանված կանանց թվին: Ոչ սովորական այս նախաձեռնությունը գրավում է Մեջլիսի Մեբուսան անունով բավական բանուկ փողոցի անցորդների ուշադրությունը, ովքեր դրական են արտահայտվում նախաձեռնության վերաբերյալ:

Վահիթ Թունան նշել է, որ այս կերպ ցանկանում է հասնել մարդկանց ենթագիտակցությանը, ինչ համար էլ օգտագործել է կանանց խորհրդանշող ամենահասարակ պարագաներից մեկը՝ բարձրակրունկ կոշիկը: Նշվում է, որ 260քմ մակերեսով ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2020-ի մարտի 20-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: