Հայերեն   English   Русский  

Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբների զորավարժություն, տեղի կունենա զորակոչ. Տոնոյան


  
դիտումներ: 80

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կկազմակերպվի և կիրականացվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ ռազմավարական զորավարժություններ՝ ուսումնավարժական հավաք-պարապունքների միջոցով։

Նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տե­ղա­կան ինք­նա­­­կա­ռա­վար­ման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:

Ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ: Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատ­րաս­տութ­յան միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական ան­վտան­­գության համակարգի զորահավաքային հնարավորությունները, վեր հանել զորահավա­քա­­յին նախապատրաստության խնդրահարույց հարցեր, ինչ­պես նաև մշակել մե­խ­անիզմներ՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի արդյու­նավե­տության բարձրացման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ սա պլանային, աննախադեպ զորավարժություն է, կոչ արեց բոլորին մասնակցել դրան՝ նշելով, որ պաշտպանության նախարարի հրամանով տեղի կունենա զորակոչ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: