Հայերեն   English   Русский  

Դուք անուղղելի հեղափոխական եք, որ երջանիկ է մատնոցով ջուր գտնելով ու ըմբռնելով ջրի առնվազն 70 %-անոց կորուստ


Արա Գալոյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 773

ԱԺ գրագետ, ուրախ ու լավատես պատգամավորներից մեկը (պարզ մարդասիրությունը պահանջում է անունը չհրապարակել) ֆեյսբուքյան էջում գրում է տնտեսական սխրանք-հաջողությունների մասին՝ «Ի լրումն, ջրի ոլորտում կորուստները նվազել են շուրջ 3%-ով»։

«Օ, սուրբ անիմացություն», - արտահայտությունն այս դեպքի համար է։ (Նկատեցի՞ք, որ տգիտություն բառը փոխարինեցի «անգիտություն» բառ-համարժեքով։ Եթե չնկատեցիք՝ կարևոր չէ)։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է «2017թ. ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 78.8%-ը, Երևան քաղաքում` 74.6%-ը»: Եթե Ձեզ թվում , որ 2018-ին շատ բան է փոխվել ու կարելի ՝ 3 %-ի համար ուրախանալ, ապա Դուք անուղղելի հեղափոխական եք, որ երջանիկ է մատնոցով ջուր գտնելով ու ըմբռնելով ջրի առնվազն 70 %-անոց կորուստ։ Կորուստ, որ ներառված-հաշվարկված է ջրի սակագնի մեջ:
Կարծիք հայտնելուց առաջ ստուգեք 2018-ի թվերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: