Հայերեն   English   Русский  

ԲՀԿ-ն այլևս չի ունենա այն ընտրազանգվածը, որն ուներ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ.քաղաքագետ


  
դիտումներ: 795

«Յուրաքանչյուր ուժ, որն ուզում է հանդես գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ, պետք է հիմնավորի իր ներկայությունը, բայց ԲՀԿ-ին սա չի արել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` նշելով, որ վճռական գործընթացները քաղաքական դաշտում սկսվեցին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն փորձում էր սեփական կշիռը քաղաքական դաշտում փոփոխության ենթարկել. գուցե Սարգսյանի ելույթում հնչած պատասխանը հենց սրան էր ուղղված:

Քաղաքագետի խոսքով` ստեղծված վիճակից հետո ԲՀԿ-ն պետք է կա՛մ առճակատման գնար կա՛մ թուլացներ իր կշիռը քաղաքական դաշտում: Բանախոսի կարծիքով մի շարք անդամներ սկսեցին լքել ԲՀԿ շարքերը առճակատումից խուսափելու համար:

Քաղաքագետը գտնում է, որ կուսակցության ապագան պայմանավորված է երկու գործոնով: Մի կողմից անհրաժեշտ է որպեսզի հանդես գան հռետորներ, մյուս կողմից` կուսակցությունը ֆինանսական օժանդակության կարիք ունի:

«Կուսակցությունն առայժմ կշարունակի իր գործունեությունը, որովհետև բավականին հետաքրքիր դերակատարներ ունի դաշտում, բայց հարց է արդյոք նրանց հռետորությունը կբավարարի, որ կուսակցությունը հանդես գա որպես մի ուժի, որը համախմբում է ժողովրդին: Մյուս կողմից հարց է` արդյոք ԲՀԿ-ն կշարունակի ստանալ այն ֆինանսական միջոցները, որոնք Ծառուկյանի միջոցներից էին տրամադրվում: Եթե այս ֆինանսական միջոցներն այլևս չտրամադրվեն, ապա ԲՀԿ-ն կվերածվի այն բազմաթիվ կուսկացություններից մեկին, որոնք պարզապես գործում են դաշտում »,-ասաց Ալեքսանդր Մարգարովը:

«ԲՀԿ-ն այլևս չի ունենա այն ընտրազանգվածը, որն ուներ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ», -եզրափակեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: