Հայերեն   English   Русский  

Անթալիայի հյուրանոցներում արտասահմանցի 2 զբոսաշրջիկ է մահացել


  
դիտումներ: 175

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հյուրանոցներում 1 գերմանացի և 1 ռուս զբոսաշրջիկ է մահացած հայտնաբերվել:

Նշվում է, որ երբ հյուրանոցի աշխատակիցները մտել են սենյակ, նկատել են, որ ռուս զբոսաշրջիկ Ռավլի Խիսամուտդինովը գետնին անշարժ պառկած է եղել: Շտապ օգնության բժշիկների զննության արդյունքում պարզվել է, որ 66-ամյա ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացած է:

Մյուս դեպքը տեղի է ունեցել Անթալիայի Օբագյոլ թաղամասի հյուրանոցներից մեկում: Թուրքիա հանգստի մեկնած 63-ամյա գերմանացի տուրիստ Էլիզաբեթ Գերֆրուդը մահացել է հյուրանոցի սենյակում:

Երկու զբոսաշրջիկների մահվան դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: