Հայերեն   English   Русский  

Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում


  
դիտումներ: 442

Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում:

Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Մասնավորապես, ներառվել են հետևյալ տարածքները.

Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու նպատակով ներկայացվող ՀՀ հայտերում ներառվող տեղեկատվությունը թարմացնելու, ցանկերը նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ:

2012 թվականի մարտի 1-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 241-Ն որոշումը:

Ներկայում անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների կենսունակության և տարածվածության հետ կապված մշակութային տարածքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է ցանկը համալրելու միջոցով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: