Հայերեն   English   Русский  

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը


  
դիտումներ: 423

Սեպտեմբերի 11-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները:

Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին ըստ իրենց նախասիրության հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության ու թատերական խմբակների և հմուտ մասնագետներիօգնությամբ ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ:

Սաների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» թատրոններ, «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն:

Ծրագիրը միտված էր խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև նրանց ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:

Հիշեցնենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան ավելի քան 50 երեխա, որոնք անվճար հիմունքներով մասնակցեցին «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբերի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: