Հայերեն   English   Русский  

Կրեմլում մեկնաբանել են Բոլթոնի հրաժարականը


  
դիտումներ: 76

Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը: Գրում է Russian.rt.com-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը համաձա՞յն է այն հայտարարություններին, որ Բոլթոնի հրաժարականից հետո Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի երկարաձգման շանսերը մեծանում են, Պեսկովը նշել է, որ պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը «շատ լավ հայտնի է»:

«Դա ԱՄՆ-ի ներքին գործն է: Մենք դրան չենք միջամտում: Պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է և Ռուսաստանի նախագահը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին», - հայտարարել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից ազատել է Բոլթոնին:

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թ սկզբին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: