Հայերեն   English   Русский  

​Ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ. Շոումաստեր


  
դիտումներ: 402

«Շոու մաստեր» ընկերությունը միակն է Հայաստանում,

որը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացնում է բնակելի, արտադրական, հասարակական նշանակության շինությունների ճարտարապետական ակուստիկայիև ձայնամեկուսացման հաշվարկ, տարածքների ակուստիկ միջավայրի 3D մոդելավորում, ակնկալվող ակուստիկ միջավայրի չափորոշիչների չափագրում և ստացված արդյունքների հիման վրա նախագծում: Այս ընկերությունը հայկական ճարտարապետաշինարարական միջավայր էբերել ձայնի կառավարման ու ընկալման, շոու տեխնոլոգիաների ներդրման նոր որակ ու մշակույթ:

Շոումաստեր

Գրեթե բոլորի հետ էլ պատահել է միջոցառման մասնակցել մի վայրում, որտեղ այնպիսի անտանելի աղմուկ է իշխում կամ այնպիսի վատ հնչողություն է, որ ցանկացել է րոպե առաջ դուրս պրծնել այդ տեղից: Համենայն դեպս էլ այցելելու ցանկություն չեք ունենա այնտեղ, որտեղ մի անգամ ապրել եք աղմուկի պատճառած այդ տհաճ զգացողությունը:Խնդիրն այն է, որ Հայաստանում սրահների տերերը առաջին հերթին չեն կարևորում լավ ակուստիկա և հնչողություն ունենալու անհրաժեշտությունը և ակուստիկա ասելով հասկանում են բարձրախոս (դինամիկ), սովորաբար հնչեցնում 110 դԲ(տեղ-տեղ մինչև 120) բարձր երաժշտություն, այն դեպքում երբ միջազգային չափորոշիչների համաձայն ըստ տարածքի նշանակության երաժշտական միջավայրի էկոլոգիապես մաքուր ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի 95 դԲ:

«Բայց պետք է ասեմ, որ վերջին շրջանում պատվիրատուները սկսել են գիտակցել, որ լավ ճաշացանկից և սպասարկումից բացի պետք է ունենան նաև ձայնային հարմարավետ միջավայր, և ավելի են հաճախակիացել համագործակցության առաջարկները: Նաև սկսել են հաճախ դիմել գործող սրահների սեփականատերեր, որոնք խնդրում են կարգի բերել սրահների ակուստիկան, որովհետև վատ ակուստիկայի պատճառով հաճախորդները խուսափում են իրենց այցելել», -ասում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր ղեկավար Զորիկ Սահակյանը: Նա շատ է կարևորում այն փաստը, որ Հայաստանում սկսել են ավելի շատ կարևորել ինժեներիան. «Դա շատ լավ միտում է: Հենց ինժեներիան է ապահովում տարածքի հարամարավետությունը, օդափոխության, ջերմության ու ձայնի հաճելի միջավայրը: Ճիշտ է՝ մենք դեռ հաճախ ստիպված ենք լինում աշխատել արդեն ձևավորված սրահներում, ինչը բարդացնում է մեր խնդիրը: Հայ պատվիրատուները դեռ չեն պատկերացնում, որ միայն բարձրախոս դնելով տարածքի ակուստիկ ճիշտ միջավայր չի ստեղծվում, ու վատ հնչողության պատճառով կորցնելու են իրենց հաճախորդներին»:

«Շոու մաստեր» ընկերությունը տիրապետում է ցանկացած տարածքի ճարտարապետական և էլեկտրոնային ակուստիկայի նախագծման ու հաշվարկման արդիական լավագույն մեթոդներին: «Էլեկտրոնային ակուստիկ հաշվարկները ընդհանրապես իրականացվում են տարածքի բազմաթիվ տվյալների հիման վրա կիրառման նպատակներից ելնելով. տարածքի նշանակություն, չափսեր, մարդկանց քանակ, նստելու տեղեր, նաև երաժշտության տեսակ, սարքավորումների տեսակներ: Այդ տվյալների համաձայն էլ առաջարկվում են ձայնի ճնշման, համասեռ բաշխման տեխնիկական լուծումները։ Հենց դրանց շնորհիվ է, որ երաժշտությունն ու հարակից ձայները չեն վերածվում անտանելի աղմուկի»,- ասում է «Շոու մաստեր» ընկերության ղեկավարը:

Ի դեպ ցանկալի է տարածքի ակուստիկ հաշվարկները իրականացնել դեռ նախագծման փուլում և նախօրոք ճարտարապետի հետ գտնել ակուստիկ խնդիրների լուծման եղանակները: Նախագծման ժամանակ «Շոու մաստերի» ակուստիկ ինժեներները եռաչափ մոդելավորմամբ (իհարկե դա պետք չէ շփոթել ճարտարապետական եռաչափ մոդելավորման հետ)հնարավորություն են տալիս պատվիրատուին լսել ձայնի ակնկալվելիք հնչողությունը տարածքում, որը բավականին բարձր ճշտությամբ համընկնելու է իրականին:Նրանք հաշվարկում են ձայնի ճնշումը, հասցեականությունը, ձայնավորների կորուստի բացառումը, ձայնի բարձրությունը համապատասխան մակարդակում պահպանելը և այլն: Եվ արդյունքում կառուցվում է ձայնային շատ հարմարավետ ու բարեհունչ միջավայր, որը չի հոգնեցնում ու չի նյարդայնացնում:

«Շոու մաստեր» ընկերությունը գրանցված է արտոնագրված ակուստիկ ինժեներների միջազգային սերվերում, որտեղ հրապարակվում են առաջատար արտադրողների ակուստիկ նյութերի լաբորատոր տվյալները, նաև բարձրախոսների հաշվարկային տվյալները: «Շոու մաստերը» հանդիսանում է ClairBrothers, FBT, d&b audio, HK AUDIO, K-Array, ALLEN&HEATH, SHURE, SGM, DSPPA, ELECTRON, RCS, DIGISYNTHETIC, AYRTON, ChamSys ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Եվ ընտրության լայն հնարավորությունը «Շոու մաստերին» թույլ է տալիս նախագծել էլեկտրոնային ճշգրիտ հաշվարկներով, լավ հնչողությամբ տարածքներ: Միակ խնդիրը, որ մատնանշում է «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր-ղեկավարը՝հայկական աշխատաշուկայում կա շոուտեխնիկների, ձայնա-լուսային բարձրակարգ օպերատորների պակաս. «Այդ պակասը կա գրեթե բոլոր այն հանդիսությունների սրահներում, որոնք ունեն ժամանակակից տեխնիկական զինվածություն: Մենք տեղադրումենք ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ սարքավորումներ,որը պետք է կարողանա կառավարել տեխնիկապես գրագետ անձնակազմը: Բայց նրա բացակայության պատճառով սրահներում ձայնի հնչողությունը հաճախ տուժում է»:

«Շոու մաստեր» ընկերությունը գործում է 1998 թվականից, իր գործունեոթւան ընթացքում կյանքի է կոչել 100-ից ավելի նախագծեր: Գործունեության այս կարճ ժամկետում նման քանակի նախագծեր անելը ակուստիկ ինժեներիայում բացառիկ երևույթ է: Ընկերությունը գրանցված է արտոնագրված ակուստիկ ինժեներների եվրոպական սերվերում, որտեղ բոլոր այդ նախագծերի հեղինակային իրավունքը պաշտպանված է:

Առ այսօր«Շոու մաստեր» ընկերությունը, որպես միակը հայաստանյան շուկայում ճարտարապետական ակուստիկայի ոլորտում, իր գործունեությամբ ստանձնել է ակուստիկ խնդիրների վերհանման, լուծման, ակուստիկ տեխնոլոգիական ինովացիոն մեթոդների մասին տեղեկատվական կենտրոնի առաքելությունը:

«Շոու մաստերն» այսօր Հայաստանում շոու տեխնոլոգիաների բնագավառում գիտական շեշտադրմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն Հայաստան է բերում գիտական ցանկացած նորություն, իր աշխատողներին ուղարկում է տարբեր վերապատրաստողական ծրագրերի մասնակցելու՝ հայկական շոու տեխնոլոգիաների ոլորտը որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: