Հայերեն   English   Русский  

​Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանը հուշագիր ստորագրեցին


  
դիտումներ: 375

Արցախի Հանրապետության մշակութային կենտրոն Շուշի քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի խորհրդարանների գիտության,

կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը: Հանձնաժողովների նախագահներ Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանն իրենց խոսքում կարևորեցին հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների խորացումը, ինչի վառ ապացույցն է սույն հուշագրի կնքումը:

Հուշագիրը, ինչպես նշեց Մխիթար Հայրապետյանը, բացի հռչակագրային հոդվածներից նախատեսում է ակտիվ համագործակցային միջավայր ստեղծող կոնկրետ դրույթներ, ինչն էլ նոր որակ կհաղորդի հանձնաժողովների աշխատանքներին:

Հուշագրի կնքումից հետո ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպեցին Արցախի ԱԺ իրենց գործընկերների և ոլորտային նախարարներ Նարինե Աղաբալյանի և Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: