Հայերեն   English   Русский  

Փիրս Բրոսնանը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 586

Դերասան Փիրս Բրոսնանը, որը չորս անգամ մարմնավորել է Ջեյմս Բոնդին, աջակցություն է հայտնել հայտնի գործակալի դերը կնոջ վստահելու գաղափարին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա կարծիքով` անցած 40 տարվա ընթացքում հանդիսատեսը «բավականաչափ տեսել է, թե ինչպես են դա տղաները անում»:

«Հեռացեք ճանապարհից, տղաներ, և այդ դերը կնոջ վստահեք», - ասել է նա:

The Hollywood Reporter ամսագրի փոխանցմամբ` Բրոսնանը վստահ է, որ 007 գործակալի մասին նոր ֆիլմը «հուզիչ և հետաքրքիր» կդառնա հանդիսատեսի համար:

Ինչպես հայտնել է անանուն աղբյուրը, 007 գործակալին նոր ֆիլմում կմարմնավորի դերասանուհի Լաշանա Լինչը: Սյուժեի համաձայն` Բոնդը կլքի ծառայությունը, իսկ նրա համարը կփոխանցվի նոր գործակալին` Լինչին:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի հերթական մասը կստանա «Մեռնելու ժամանակ չկա» անունը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 2-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: