Հայերեն   English   Русский  

Դաժան մերժում Արմենչիկին և «Սասնա ծռերին»․168 ժամ


  
դիտումներ: 253

Արցախի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում բառացիորեն խայտառակ իրավիճակում է հայտնվել «Սասնա ծռեր» կուսակցությունը։

Այդ կուսակցության Արցախի համակարգող, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գրիգորյանը, որն իր հայրենի Բերքաձոր (Հասանաբադ) գյուղում կրկին առաջադրվել էր և միակ թեկնածուն էր, 20 կողմ և 60 դեմ քվեների տարբերությամբ՝ ջախջախիչ պարտություն է կրել։

Ի դեպ, հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորումն իրեն կուսակցություն հռչակելուց հետո 2018թ. աշնանը հայտարարել էր Արցախում «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին, որի նախաձեռնող խմբի անդամներից մեկը հենց վերոհիշյալ Գեղամ Գրիգորյանն էր։

Ի դեպ, արցախցիները նման դաժան մի «մերժում» էլ իրականացրել էին տարիներ առաջ. Արցախում տոմսերը չվաճառվելու պատճառով չկայացավ Արմենչիկի համերգը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: