Հայերեն   English   Русский  

ԱՄՆ ֆինանսների նախարարն անդրադարձել է Թուրքիային վերաբերող պատժամիջոցների հարցին


  
դիտումներ: 80

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչին Սպիտակ տանը կայացած մամուլիս ասուլիս ժամանակ անդրադարձել է Թուրքիային վերաբերող պատժամիջոցների հարցին:

Ըստ նախարարի՝ թուրքերի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով Թրամփի վարչակազմը թեև հակված է եղել պատժամիջոցների կիրառմանը, բայց այդ հարցում դեռևս ընդունված որոշում չկա:

«Տեսնենք,- ասել է Մնուչինը,- Որոշման հետ կապված մեկնաբանություններ առայժմ չեմ անի, բայց տեսնենք»:

Հիշեցնենք, որ Ռուստաստանից S-400-ները գնելու պատճառով ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: