Հայերեն   English   Русский  

Բրիտանական խորհրդարանը կրկին մերժել է Ջոնսոնի առաջարկը


  
դիտումներ: 175

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, ընտրություններ նախաձեռնելու Ջոնսոնի երկրորդ փորձը ձախողվել է այն բանից հետո, երբ նրա առաջարկին աջակցել է 293 օրենսդիր, ինչը Համայնքների պալատի կազմի երկու երրորդից պակաս է: Դեմ արտահայտվել է 46 պատգամավոր:

Սեպտեմբերի 4-ին ևս Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ էր քվեարկել հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման Ջոնսոնի առաջարկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: