Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ. «օրենքով գողերը» պատրաստվում են դիմել ըմբոստության նոր քայլի


  
դիտումներ: 181

«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել,

որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է եւ վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետեւել Վանո Սիրադեղյանի օրինակին եւ «օրենքով գողերին» ու քրեական տարրերին առհասարակ հեռացնել երկրից:

ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս օրերին վարչապետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարածվում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, եւ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություններն առաջիկայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարեւան իսլամական երկրների դեսպանատներ ու պահանջել նրանց հոգեւոր առաջնորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դավանափոխ լինեն:

Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առաջացրած աղմուկն ու հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: