Հայերեն   English   Русский  

​Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից հայտնաբերվել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս


  
դիտումներ: 403

2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում

տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում:

Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության,ինչպես նաև կրթության և գիտության, պետական սոցիալական ապահովագրության ևսոցիալական ապահովության ոլորտներում: Պետության շահերին հասցված վնասըվերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են 194 իրավաբանական և ֆիզիկական անձինք, որի արդյունքում կամովին պետական բյուջեէ վերականգնվել ավելի քան 385մլն դրամ, որի մեծ մասը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:

Ուսումնասիրությունների արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվելէ 58 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է պետական շահերի պաշտպանության գծով դատախազների կողմից պատրաստած և պաշտպանած 44 հայցերից 42-ը կամ 95 տոկոսը՝ դրանցով ներկայացված բռնագանձման ենթակա ավելի քան 191մլն դրամի չափով:

Հայտնաբերված մի շարք խախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի հանցավորդրսևորումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում դատախազների կողմից կամ դատախազության ուսումնասիրությունների հիման վրա հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 136քրեական գործ:

Հանցավոր բնույթի խախտումներն արձանագրվել են հիմնականում ընդերքօգտագործման, ապօրինի անտառահատման, անտառապատման և խնամքի, պետական առանձին օբյեկտներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ապօրինի ձկնորսության, ««ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման և գործունեության, պետության կարիքների համար (գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման, քաղաքացիական ավիացիայի, «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման) տարբեր ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման գործընթացի իրականացման և այլ ոլորտներում:

Կիսամյակի ընթացքում այս ոլորտում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված՝պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 36.7մլրդ դրամ,իսկ հարուցված քրեական գործերով վերականգնված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1մլրդ 216մլն դրամի վնաս:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում միայն հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր մոտ 2,7 մլրդ դրամ, որը մոտ 10 անգամ պակաս է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված արդյունքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: